Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Համակարգի Ռազմավարական Պլանավորման Հայեցակետերը ՀՀ Արտաքին Քաղաքականության Քաղաքակրթական Կողմնորոշման Համատեքստում

by garikpoghosyan2011

 

Փոփոխվող և արագ արդիականացվող աշխարհում կառա­վարման համակարգերի բարեփոխումներն ընդհանրապես և պետա­կան կառավարումը մասնավորապես կարևորություն են ստանում ինչպես կառավարման արդիականացման և դրա արդյունավետության բարձրացման , այնպես էլ գաղափարական հիմունքների և սկզբունք­ների հստակեցման և ադապտացիայի մեխանիզմների կիրառման միջոցով պետական կառավարման ճկունությունն ապահովելու տե­սակետից: Այսպիսով տեսական ձևակերպումների և մոտեցումների հորձանուտում առանձնանում են կառավարման մոդելների առանձնահատկութ­յունները՝ նմանու­թյուններից և տարբերություններից զատված, տարբեր արժեքային համակարգերում դրանց կիրառելիու­թյան հնարավորությունները , տարածաշրջանային և գլոբալ համակար­գերին ինտեգրվելու փորձը կամ աշխարհաքաղաքական և մշակու­թային , քաղաքական և տնտեսական նկատառումներով վերջի­նիս քա­ղա­քական նպատակահարմարությունը:

Փորձենք անդրադառնալ ՀՀ պե­տա­­կան կառվարման համակարգի արժեքաբանական և համակար­գային առանձնահատկություններին՝կապված աշխարհաքաղաքական առաջնահերթությունների և ազգային առանձնահատկությունների հետ: Պետության ինստիտուցիոնալ կայացածություն ապահովելու ան­հրաժեշտ նախապայմանների շարքում առաջնային է ազգային արժե­համա­կարգին մասամբ կամ ամբողջությամբ հարմարեցված պետական կառավարման յուրօրինակ համակարգ ձևավորող քաղաքակա­նությունը: Այն աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում գտնվող Հայաստանին ինստիտուցիոնալ լրացուցիչ ճկունություն ապահովելուց զատ ի վիճակի է լրացնելու պետականության բացակայության և խորհրդային տարիների միակուսակցական, տոտա­լի­տար գաղափարախոսությամբ սահմանափակվող համակարգի՝ փոփո­խութ­յուններին և համապարփակ բարեփոխումներին անըն­կալունակ հաստատությունների թերացումները: Պետականաշինության և ինստիտուցիոնալ զարգացման մեծ փորձ ունեցող երկրների փորձի հիման վրա պետական կառավարման համակարգերի բարեփո­խումների իրականացումը, սակայն, հարակավոր է դիտարկել որպես տարածաշրջանային և գլոբալ ինտեգրացիոն գործըթացների հետ անմիջականորեն չշղթայված գործընթաց, ինչի առաջնային նպատակը ՀՀ ինստիտուցիոնալ կայացումն է վե­րազգային հարթության գործընթացներից անկախ՝ պայմանավորված ազգային ու պետակ­ան շահերի սպասարկու համակարգի կառուցման նպատակների հաս­նելու ձգտումով Պետական կառավարման համա­կարգի բարեփոխումները, նորարական մոտեցումների կիրառումը ինստիտուցիոնալ կառավարման հարթությունում, օտարերկրյա փորձի տեղայնացումը անհնար է իրագործել առանց գաղափարախոսական հիմնաշենքի, որի վրա կկառուցվի ինստիտուցինալ բարեփոխումների բուրգը՝հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների և լոկալ հիմնախնդիրների առանձնահատ­կությունները: Մեր խորին համոզմամբ համալիր ծրագրերի հաջող իրա­կանաց­ման բացառիկ հենք կարող է լինել միայն ազգային գաղափարախոսությունը, որը, սինթեզելով և համադրելով զանազան ազգային և վերազգային միավորների կողմից կիրառված և իրենց կենսունակությունն ապացուցած մոդելները, ի զորու է մի կողմից ներքին ճկունությամբ , էվոլյուցիոն զարգացման հնարավորությամբ և զարգացման բազմակողմանիությամբ օժտելու ՀՀ պետական կառավարման համակարգը, մյուս կողմից՝ ա­պա­հովելու ազգային առանձնահատկությունները ռազմավարական զարգացման պլանավորման մեջ ներառելը և կառուցակարգերի զգալի մասը կամ մեծամասնությունը ազգային արժեքներում խարսխելը: ՀՀ պետական կառավարման համակարգի զարգացման և արդիա­կանացման ՝ազգային արժեկշռային համակարգից և ազգային գա­ղափարախոսությունից բխող առաջնահերթությունների վերաբերյալ վերոբերյալ մոտեցումները բովանդակենք ՝պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի սահմանմամբ.<<Ազգային գաղափարա-խոսությունը օրգանական միասնության մեջ գտնվող, պատմականորեն ձևավորված արժեքների համակարգ է: Այն տվյալ ազգի կենսահասարակական ինքնությունը, էությունը համակողմանիորեն արտացոլող, որոշակի մտահայեցողության շուրջը ձևավորված իդեալների, ռազմավարական շահերի, նպատակների հարատևման փիլիսոփայությունը ներառած միաձույլ, ամբողջական, կուռ և մշտապես արդիականացում պահանջող հայացքների հանրագումար է >> [1]: Հետևաբար, ՀՀ պետական կառավարման համակարգի առաջնահերթությունների մասշտաբային նմանօրինակ համա­կարգումը կարող է դրսևորվել որպես ժամանակակից պահանջ­ներին համապատասխան մեխանիզմներով գործող օրինակ՝ Արևելքի և Արևմուտքի ճամփաբաժանին գտնվող երկրին շնորհե­լով պռոյեկցիայի միջոցով համակարգի առաջխաղացումն ու զարգացումը ապահովելու կարողությամբ : Պռոյեկցիան կամ օտարերկրյա փորձի բովանդակային կիրառումը ՀՀ-ում սինթեզի և համադրման ճանապարհով ինստիտուցիոնալ կարողու­թյունների ընդլայնմանն ուղղված մարտավարական քայլ է, որը կապահովի արտաքին քաղաքական, ինտեգրացիոն և սոցիոմշակութային գերապատվությունները Հայաստանա­կենտրոնությամբ և բազմատարբերակությամբ փախարինելու անհրա­ժեշտությամբ և հնարավորթյամբ: Մեր համոզմունքների ապա­ցուցելիությունը երևան հանելու և դրանց համա­կողմանիորեն բնութագրելու  կարևորությունից ելնելով՝ ներ­կայացնենք նմանատիպ մոդելավորման երկու օրինակ: Գեր­մանական զինված ուժերի <<Հանձնարարությունների մարտավարության>> սկզբունքը ՀՀ պետական կառավարման համակարգում կիրառելու արդյունավետությունը մի կողմից կախված կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի կադ­րերի արհեստավարժությունից և ինքնուրույնությունից, մյուս կող­մից դրա կիրառման քաղաքական շեշտադրումներից: Վերոնշյալ սկզբունքը ենթադրում է ենթակաների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործելու ազատություն վերադասի սահմանած նպատակների շրջանակներում [2]՝ ի հակադրություն <<Հրահան­գային մարտավարության>>, որը ներքին օղակների ինքնու­րույնությունը բացառում է: ՀՀ պետական կառավարման համա­կարգի ճկունությունը հնարավոր է ձևավորել միայն որակյալ կադրերի աշխատանքային գործունեությանը նորարական մոտե­ցում ապահովելու սահմանափակումների վերացման և ղեկավար-ենթակա աշխատանքային հարաբերությունների էական վերա­նայ­ման միջոցով:

Հատկանշական է, որ <<Հանձնարարությունների մարտա­վարությունը>> Գերմանիայում կիրառվում է ԶՈՒ կողմից, ինչն ինքնին հիմնավորում է պետական կառավարման բարեփո­խություններին սրընթացություն հաղորդելու նպատակով այն ինստիտուցիոնալ կառավարման հիմնաքար դարձնելու հնարա­վաորությունը:

ՀՀ պետական կառավարման համակարգի զար­գացման ռազմավարության մեկ այլ ուղղություն կարող է դառնալ ճապոնական փորձի հիման վրա մասնավոր սեկտորի ՝հանրային և սոցիալական ծրագրերի մասով կառավարության հետ համա­գործակցության մեխանիզմը՝ որպես հանրային պատասխա­նատվություն կրելու պետական կառավարման այլ մոտեցումների հետ փոխներգործուն ճանապարհ : ճապոնական քաղաքական մշակույթի ցայտուն կողմերից է <<տնտեսությունը ենթակա է հասարակության քաղաքական և սոցիալական նպատակներին>> դրույթը [3], ինչը, ըստ էության, <<սոցիալական հավասարության և ազգային հարմոնիայի>> հասնելու հուսալի և փորձված միջոց է: Ճապոնական տնտեսության՝ պետության կողմից կարգավորիչ գործառույթը մեծ նշանակություն է ստանում, եթե այն դիտարկենք <<թույլերին և անպաշտպաններին պաշտպանելու ցանկության>>[3] տիրույթում : Համաձայն ՀՀ Սահմանա­դրության Հոդված 1-ի <<Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական , իրավական պետություն է>>[4]: Փաստորեն պետական կառավարման հա­մակարգի կողմից ակտիվ սոցիալական քաղաքականությունը, խոշոր բիզնեսի հետ սերտ գործակցության պայմաններում դրա՝հանրային պատասխանատվության ձևավորումը և խրա­խուսումը համահունչ է ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն և տեղավորվում է պետական կառավարման արդյունավետ մոդել­ների ՝ազգային գաղափարախոսության դրույթներին չհակասող սկզբունքների ՀՀ պետական կառավարման ոլորտում իրացնելու մեր տրամաբանության մեջ: Պետական կառավարման արդիա­կանացումը և ճկունությունը անմիջականորեն կապված են ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ: Իտեգրացիոն գործըն­թացների ակտիվացումը և խորացումը ինչպես Հարա­վային Կովկասում ,այնպես էլ Եվրոպայում և ԱՊՀ ողջ տարած­քում կանխորոշում են կոնկրետ ինտեգրացիոն նախագծերին ՀՀ մասնակցության ձևաչափից բխող պետական կառավարման համակարգի տեղի, դերի և նշանակության վերաբերյալ որոշակի դիրքորոշում՝կառավարման համակարգի կայացման լավագույն ուղիների նախանշման տեսքով: Քաղաքակրթությունների և ինտեգրացիոն գործընթաց­ների խաչմերուկում գտնվելով՝ ՀՀ-ն բացառիկ հնարավորություն ունի ի շահ ՀՀ տնտեսական, քաղաքա­կան, համակարգային կայուն զարգացման կառա­վարման ոլորտում բազմամյա փորձ կուտակած երկրներից կառավարման առանձին ոլորտների մոդելներ և սկզբունքներ կիրառելու ՝դրանք <<ազգայնացնելու>> և համադրելու միջոցով: Հանգում ենք այն եզրակացությանը, որը պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի դիտարկումը, թե Հայաստանը դեպի որևէ ուժային կենտրոն կողմնորոշվելու փոխարեն կարող է ինքնորոշվել՝ <<ստանալով ինքնագիտակցման,ինքնաիրացման և ինքնադրսե­վոր­ման լայն հնարավորություններ>> [5]  ակտուալ է թե, քաղա­քա­կրթա­կան պատկանելության հարցերում կողմնորոշիչների ընկալման ու մեկնաբանման ,թե պետական կառավարման հա­մա­կարգի զարգացման իրատեսական և գործնական պատկերացումներ ունենալու և մարտավարություն որդեգրելու տեսանկյունից: Հայաստանի <<ինքնորոշվելու>> անհրաժեշ­տությունը բացատրվում է նաև ինտեգրման և ինքնիշխանության սահմանափակման հաճախակի դարձած համընկմամբ, բարենո­րո­գումներից բխող սոցիոմշակութային տեղաշարժերով և արժեկշռային վերաիմաստավորմամբ, քանի որ ինտեգրացիոն նախագծերի տնտեսական և քաղաքական լոկոմոտիվները հան­դի­սացող երկրները հաշվի չեն առնում մշակութային տարբերությունները: Արևմուտքի և Արևելքի փորձի կիրառման անհրաժեշությունը անմիջականորեն կապված է ՀՀ ներքին և արտաքին քաղա­քականության, ուժային կենտրոնների հետ հավասարաչափ զարգացող հարաբերությունների, ինտեգրման տարբեր ուղղութ­յունները իրար համադրելու հավակնոտ ռազմավարության հետ:

Պետական կառավարման համակարգի ճկունությունը որպես դրա արդյունվետության բարձրացման մեխանիզմ, ինչ­պես նաև մասնավոր սեկտորի կողմից սոցիալական պատաս­խանատվություն կրելու և պետական կառավարման համակարգի հետ գործակցելու սկզբունքը, <<Հանձնարարությունների մար­տա­վարության>> կիրառումը համահունչ է ոչ միայն Հայաստանի <<ինքնորոշման>> ձևաչափին և դրանով պայմանավորված ազ­գային գաղափարախոսությունը պետական կառավարման ռազ­մա­վարական պլանավորման անկյունաքար դարձնելու սկզբուն­քին,այլև Օ’Դոնել Գիլերմոյի՝ ինստիտուցիոնալ ժողովրդա­վարության մասին պատկերացումներին: Վերջինիս համոզմամբ հաշվետվությունը (accountability) գործում է ոչ միայն ուղղահա­յաց, այլև հորիզոնական. որոշակի ինքնուրույնություն ունեցող հաստատությունները հաշվետու են իրար առաջ[7] : Ուստի ժամանակակից աշխարհում ճկուն և մրցունակ պետական կառա­վար­ման համակարգ կառուցելու, ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահեր­թություններին չհակասելու և դրանք փոխլրացնելու սկզբունքի վրա հիմնված, ազգային գաղափարախոսությամբ և ինքնորոշ­մամբ , օտարերկրյա փորձի՝ ՀՀ-ում կիրառելի մոդելների գործարկմամբ առաջ շարժվող համակարգ ստեղծելու համար ահնհրաժեշտ է նպատակամետ գործողութ­յունների համալիր ծրագիր՝ միտված ՀՀ պետական կառավարման համակարգի հիմքերի ամ­րա­պնդմանն ու կայացմանը: Այնուամենայնիվ , համակարգի ճկունությունն ու արդյունավետության ապահովումը չի կարելի դիտարկել առանց դրա ժողովրդավարացման և դրանից բխող թափանցիկության տիրույթի: Ամերիկացի գիտնական Լարի Դայմոնդը քննում է լավ կառավարման և ժողովրդավարական կայացածության փոխպայմանավորվածությունը: Ըստ նրա ժողովրդավարական ինստիտուտների կայացման ձախողումը բերում է մի շարք հետևանքների, որոնք կառավարման արդյունավետության բարձրացման տրամաբանությունից դուրս են և հակասում են արդյունավետ կառավարման սկզբունքներին: Այսպիսով,<<Նշանակալի կոռելացիա կա ժողովրդավարության որակի և քաղաքական կայունության, լեգիտիմության և դեպի ժողովրդավության կոնսոլիդացիա առաջխաղացման  (progress) միջև >> [8] Փաստորեն, ժողովրդավարության որակը երկրի քաղաքական կայունության և լեգիտիմության հետ անմիջական կապի մեջ է և ըստ էության կանխորոշում է երկրի զարգացման հիմնական ցուցիչների որակական և քանակական հատկանիշները:

Լարի Դայմոնդն առանձնացնում է վատ կառավարման և ժողովրդավարության պակասի կամ ժողովրդավարական անցման ձախողման հինգ հետևանք, որոնց հետ բախվում են  խնդրահարույց ու չկայացած ժողովրդավարական համակարգ ունեցող երկրները: Դրանք են ՝աղքատությունը, վատ կառավարումը, քաղաքական անկայունությունը, դասակարգային, էթնիկական և այլ բաժանարար ուղղություններով (lines of cleavage) խիստ բևեռացումը, գործադիր իշխանության լուրջ չարաշահումը: Կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարական հաստատությունների զարգացման և կայացման ճանապարհով ճկուն և արդի մարտահրավերներին դիմակայող համակարգի զարգացման նախադրյալները արևմտյան և արևելյան մոդելների կիրառման անհրաժեշտությանը զուգահեռ հասարակության առաջընթացի ապահովման համար հիմք հանդիսացած գաղափարական կաղապարների և փիլիսոփայական հարացույցերի զուգամիտումն ու կիրարկումն է : Ամերիկյան տեսաբանների՝ժողովրդավարության ձախողման և կառավարման ճգնաժամի մասին դիտարկումներից վերոբերյալ օրինակը համահունչ է հասարակական հարմոնիայի մասին չինացիների պատկերացումներին.<<Բնությունը գոյություն ունի ներդաշնակ հավասարակշռության մեջ (harmonious equilibrium)>> [9]: Այսպիսով, սինթեզի և համադրման ճանապարհով կառավարման համակարգի էվոլյուցիոն զարգացման ուղի հարթելու և ազգային գաղափարախոսության հիմքերի հաստատութենական(ինստիտուցիոնալ)ամպրապնդման համար անհրաժեշտ է հիմնվել ինչպես փորձված կառցուցակարգերի ներդրման, այնպես էլ նորարարական մոտեցման և բարեփոխման ճանապարհով կերպափոխված հաստատությունների ճկունության վրա : Հասարակության առաջընթացի և կառավարման համակարգի փոխներգործության այդպիսի օրինակ է Մեխիկոյի ազգային ավտոնոմ համալսարանի հանրային կառավարման դոկտոր Խոսե Խուան Սանչես Գոնսալեսի դիտարկումը, որ <<Գրի գյուտը կարող է վերագրվել սկզբնական քաղաքակրթությունների և մեծ կայսրությունների ձեռքբերումների ապացույցը ժառանգելու վարչարարական իմպուլսին>>:

 

 Concordia-4    Բլոգում տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել:

 23.04.2015

Գրականության ցանկ

1 Մարգարյան Մ. : Բազմավեպ Հայագիտական և Բանասիրական Գրական Հանդես ,1-4:2004 (էջ 185- 186)

2 Պետրոսյան Ա. Մ.  : ԶՈՒ-ի ղեկավարման միջազգային փորձը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված Ուժերի օրինակով

Հայկական Բանակ :Հայաստանն Իրավունք Չունի Պարտվելու ԵՎ Ոչ Մի Պատերազմում

1-2(67-68),2011 ( 84-85)

3 Robert Gilpin:Understanding the International Economic Order:2001 (pp.154-160)

4 ՀՀ Սահմանադրություն(Փոփոխություններով):Գլուխ 1.Հոդված 1

5 Մարիամ Մարգարյան:Համընդհանուր անվտանգության համակարգի արդիականացման հիմնախնդիրները և <<Հայկական աշխարհը>>

Հայկական Բանակ :Հայաստանն Իրավունք Չունի Պարտվելու ԵՎ Ոչ Մի Պատերազմում

1-2(67-68),2011 ( 126)

 

6 O’Donell:Delegative Democracy:Journal of Democracy:Volume 5,Number 1:January 1994 (pp.55-69)

7 Democratic Governance and the Performance of Democracy:Larry Diamond:Center on Democracy,Development and the Rule of Law(CDDRL) Working Papers,Number 117,November 2009,pp. 2-3

8 Adam L. Alter:Virginia S. Y. Kwan:Cultural sharing in a Global Village:Evidence of Extracultural Cognition in European Americans:Journal of Personality and Social Psychology:2009,Vol. 96,No 4, p. 744

9 José Juan Sánchez González: La Administración Pública Como Ciencia: Su Objeto y Su Estudio:2001:p. 54

 

Advertisements